ԱՄՆ պետքարտուղարն ու նախագահի հատուկ բանագնացը մեկնում են Ֆրանսիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը մեկնում են Ֆրանսիա։
Ապրիլի 16-18-ը եվրոպացի գործընկերների հետ քննարկում կունենան Ուկրաինայի հարցով։
Պետդեպի հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների նպատակն է «առաջ մղել նախագահ Թրամփի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և արյունահեղությունը դադարեցնելու նպատակները»։