ԱՄՆ-ը օգտագործել է Ուկրաինան վտանգավոր կենսափորձերի համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ԱՄՆ-ը օգտագործել է Ուկրաինան վտանգավոր կենսափորձերի համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները, չցանկանալով վտանգի ենթարկել իր բնակչությանը, օգտագործել է Ուկրաինան այնտեղ վտանգավոր կենսաբանական փորձեր անցկացնելու համար՝ Վաշինգտոնի կողմից վերահսկվող լաբորատորիաներում: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Նա նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները շարունակում են «շփոթվել ցուցմունքներում» և պնդում են, որ ԱՄՆ-ը իբր չի մասնակցում Ուկրաինայի տարածքում որևէ կենսաբանական լաբորատորիայի կառավարմանը։ Սակայն, ըստ Նեբենզյայի, փաստերն այլ բան են ասում.

Նեբենզյայի խոսքով, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խնդիրներ է դրել և որոշել աշխատանքի շրջանակը Ուկրաինայի տարածքում իրականացվող նախագծերի շրջանակներում, որոշել է անհրաժեշտ սարքավորումների ցուցակները և լայն լիազորություններ է փոխանցել իր հետ փոխկապակցված Black & Veatch ընկերությանը՝ համագործակցելով ուկրաինական տարածքում: