«Անփոխարինելին»

«Անփոխարինելին»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը է, ով ոչնչով աչքի չի ընկել նախկին պաշտոնում, բայց շարունակում է «անվերապահ» ծառայությունը Փաշինյանին: 

Ինչո՞վ է օգնելու ձախորդ մարզպետը 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ վարչապետի օգնական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Ջանք ու եռանդ չխնայելով և բազմապատիկ պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայությունս պետական կառավարման համակարգում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի», -գրել է նա։

Արագածոտնի մարզպետի պաշտոնում  Դավիթ Գևորգյանը նշանակվել էրբ2018 թվականի հոկտեմբերի 16-ին ու այդ պաշտոնում մնացել է երեք տարի:

Արագածոտնի մեր աղբյուրները պնդում են, որ Գևորգյանը բացարձակապես չի տիրապետել իրավիճակին ու շատ հաճախ հայտնվել է գործընկերների, հասարակության հումորային քննարկումների կենտրոնում: Տարակուսելի է, իհարկե, թե նման կադրը ի՞նչ խորհուրդներ է տալու պետության ղեկավարին, ինչո՞վ է օգնելու նրան: 

Փաշինյանի «ուսապարկերը» 

Երբ հետևում ենք Փաշինյանի վերջին կադրային նշանակումների, նկատում ենք, որ նա իրեն շրջապատում է կատարյալ միջակություններով: Այդպես է ՔՊ-ում, կառավարության աշխատակազմում:

Փաշինյանն այլևս իրեն ապահով չի զգում անգամ ՔՊ հին թիմում ու իր «անվտանգությունը» գտնում է բացառապես «ուսապարկերի» ընկերակցությամբ:

Վահրամ Բագրատյան