ՀՀ-ում ԵՄ առաքելությունը «27 օր ու գիշեր» պարեկություն է իրականացրել, ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում

Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը, հայտնել է առաքելությունը։
Խոզնավարում «դիտարկվել է երկու կրակոցների ազդեցությունը, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք, հնարավոր է, առաջացել են տարածքում ադրբեջանական դիրքերից»: