Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքում բախվել են «Hyundai»-ն ու «Triumph Rocket III» մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Blog Image

Այսօր ՝ հունիսի 27-ին մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Triumph Rocket III» մոտոցիկլետը ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է:

Մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

 

Send