Ձերբակալություններ` Երևանի քաղաքապետարանում, 2 պաշտոնյա ՀԿԿ-ում է

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում: Գործողություններն իրականացվում են Հասարակական կարգի պահպանության ծառայությունում:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը MediaHub-ին ասաց, որ դեպքի մանրամասներին դեռ ծանոթ չէ, ավելի ուշ կպարզաբանի, թե ինչ է կատարվել:
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարույթային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։
«Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- ասաց ՀԿԿ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նարե Գնունի