Որ Արցախի լուծարման փաստը անխուսափելի էր, ինչո՞ւ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ

Որ Արցախի լուծարման փաստը անխուսափելի էր, ինչո՞ւ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Այ փորձանք, բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը. ինչու՞ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ինչու ՞ էիր 2018 -ին հայտարարում,որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է։

Ինչու՞ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծումը։

Ինչու՞ էիր նույն Շուշիում 2020-ին հպարտորեն մասնակցում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։

Ինչու՞ 5 հազար լույսի նման տղերքի վարի տվեցիր։

Ինչու՞ մերժեցիր 2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմ դադարեցնելու առաջարկը։

Ինչու՞ էիր 2020-ի նոյեմբերի 25-ին հայտարարում,որ մեր ճանապարհը Արցախի անկախության ճանաչման միջազգայնացումն է՝ Ֆրանսիայի Սենատի ճանաչման ակտի օրինակով։

Ինչու՞ 2021-ի ընտրություններին հռչակեցիր «անջատում՝ հանուն փրկության» թեզը։

Այս ամենին կա մեկ տրամաբանական բացատրություն. Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված։

Եթե այլ բացատրությու կա՞՝ ասեք»,- գրել է Շարմազանովը։