Վլադիմիր Զելենսկին զրուցել է Իլոն Մասկի հետ

Վլադիմիր Զելենսկին զրուցել է Իլոն Մասկի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես շնորհակալ եմ նրան, որ խոսքերով և գործերով աջակցում է Ուկրաինային։ Հաջորդ շաբաթ մենք կստանանք Starlink համակարգերի ևս մեկ խմբաքանակ ավերված քաղաքների համար։ Տիեզերքի հետ կապված հնարավոր նախագծեր են քննարկվել, բայց ես այդ մասին կխոսեմ պատերազմից հետո»,-գրել է Զելենսկին։