Պետերբուրգ թռչող 33 ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում. մոտ 50 չվերթ հետաձգվել է (տեսանյութ)

Պետերբուրգ թռչող 33 ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում. մոտ 50 չվերթ հետաձգվել է (տեսանյութ)

Պուլկովո օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով մոտ 50 չվերթ է հետաձգվել, հայտնում է Հյուսիս-արևմտյան տրանսպորտի դատախազությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուլկովո օդանավակայանը կիրակի օրը աշխատել է եղանակային բարդ պայմաններում։ Առավոտյան օդանավակայանը կասեցրել է օդանավերի ընդունումն ու մեկնումը` թռիչքուղին ձնից մաքրելու համար: Ինչպես հայտնում է «Ռոսավիացիան», Մոսկվայի ժամանակով ժամը 12:35-ի դրությամբ Սանկտ Պետերբուրգ թռչող 33 ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում։

Կադրերը՝ այստեղ

Հյուսիս-արևմտյան տրանսպորտի դատախազությունը հայտնել է, որ վերահսկում է Պուլկովո օդանավակայանում թռիչքների հետաձգման հետ կապված ուղևորների իրավունքների պահպանումը։

«Այսօր եղանակային պայմանների պատճառով Պուլկովո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքներն ու թռիչքների ընդունումը՝ մինչև իրավիճակի բարելավումը։ 26 ինքնաթիռ ուղարկվել է Արխանգելսկի, Մոսկվայի և Չերեպովեցի այլընտրանքային օդանավակայաններ։ Սանկտ Պետերբուրգից հետաձգվել է մոտ 50 չվերթ, այդ թվում չվերթներ դեպի Արխանգելսկ և Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մոսկվա, Կազան, Սարատով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային դատախազի օգնական Սոֆյա Շչեպելեւան մեկնել է օդանավակայան։ 

Ավելի ուշ «Ռոսավիացիան» հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը բաց է ինքնաթիռներ ընդունելու և ուղարկելու համար: