Իրավապահ համակարգի և իշխանության կողմից արդարադատության խեղաթյուրումը. Ալեքսանդր Կոչուբաև

Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
«Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից
Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնումը վկայում է այն մասին, որ Հայաստանում իրավական համակարգը շարունակում է գործել ընտրովի արդարադատության սկզբունքով։ Երբ բռնության ենթարկված անձինք դառնում են մեղադրյալներ, դա ոչ միայն անարդարություն է, այլև իրավական սանձարձակություն։
Իշխանությունների և իրավապահ մարմինների անգործությունը նման դեպքերում խաթարում է հասարակության վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Այսպիսի մոտեցումը խրախուսում է անպատժելիությունը և խորացնում է իրավական անարդարության զգացումը։
Անհրաժեշտ է, որ իշխանությունները և իրավապահ մարմինները գիտակցեն իրենց պատասխանատվությունը և ձեռնարկեն համապատասխան քայլեր օրենքի գերակայությունը պահպանելու համար, հակառակ պարագայում օրենքի արհամարհումը ժամանակի ընթացքում սկսում է հակադարձ ուղղության ծիլեր տալ։
Աջակցում եմ Մեսրոպ Մանուկյանին և Արթուր Չախոյանին՝ այս անարդար իրավիճակում։ Նրանց նկատմամբ կիրառվող ապօրինի հետապնդումները պետք է դադարեցվեն, և նրանք պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին՝ առանց անհիմն մեղադրանքների»։