Մեծ Բրիտանիայում բուժքրոջը մեղադրել են նորածնին սպանելու մեջ

Մեծ Բրիտանիայում  բուժքրոջը մեղադրել են նորածնին սպանելու մեջ

Բուժքույր Լյուսի Լետբիին մեղադրել են մանկասպանության համար, երբ նա 2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունիսն աշխատելիս է եղել Մեծ Բրիտանիայի Չեստեր քաղաքի հիվանդանոցում: 
Այդ մասին գրում է The Independent-ը։

Մանչեսթերի թագավորական դատարանը լսել է ավելի քան 240 վկաների ցուցմունքները և որոշել ձերբակալվածին մեղավոր ճանաչել յոթ սպանության և ևս վեց մարդու սպանության փորձի համար։
Լետբին միտումնավոր օդ է ներարկել երեխաներին կամ թունավորել ինսուլինով։ Նա նաև մեծ քանակությամբ կաթ է տվել երեխաներին, ովքեր վաղաժամ են ծնվել կամ ունեցել են ֆիզիկական արատներ։ 

Նրանցից մեկի նկատմամբ բրիտանուհին նաև ֆիզիկական բռնություն է գործադրել։

Ըստ հրապարակման՝ կնոջը, ամենայն հավանականությամբ, կտեղավորեն խիստ ռեժիմով բանտում և կդատապարտեն ցմահ ազատազրկման։