Եգիպտոսից ՀՀ հասնելու փոխարեն հասել են Թուրքիա. ե՞րբ Երևան կվերադառնան մեր հայրենակիցները

Արդեն հայտնել ենք, ոչ Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում:
«Շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում, վատ եղանակային պայմանների և ցածր տեսանելիության պայմաններում օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Էրզրումի օդակայանում»,- պատմել էին MediaHub.am-ի աղբյուրները։
Քիչ առաջ մենք տեղեկացանք, որ ինքնաթիռի ուղևորները երեք ժամ մնացել են ինքնաթիռում, և երկու ժամ էլ պետք է սպասասրահում մնան։
«Մեզ ինքնաթիռից իջեցրին՝ ասելով, թե դեռ թույլ չի տրվում թռիչք կատարել, մառախուղ է»,- պատմեց մեր զրուցակիցը։
Այս պահին, փոխանցեց մեր զրուցակիցը, հայտնի չէ, թե երբ կժամանեն Երևան:
Նշենք, որ Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վայրէջքներ իրականացվում են: Այս պահի դրությամբ միայն մի չվերթ է ուշացում տալիս՝ Միլանից եկող: Բայց ահա թռիչքների պահով ուշացումներն ավելի շատ են:
Նարե Գնունի