Մակունցը հանդիպել է Քոքսին․ մանրամասներ

Մակունցը հանդիպել է Քոքսին․ մանրամասներ

Նոյեմբերի 8-ին դեսպան Մակունցը հյուրընկալեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնել է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանը երախտագիտություն հայտնեց տասնամյակներ շարունակ բարոնուհու կողմից ամբողջ աշխարհում իրականացվող մարդասիրական և քարոզչական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ: