Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում առաջատարն Ալան Գագլոեւն է

Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների թեկնածուներ Ալեքսանդր Պլիեւի, Ալան Գագլոեւի, Դմիտրի Տասոեւի, Գարի Մուլդարովի շտաբերը հայտարարել են, որ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակման արդյունքում առաջատարը Գագլոեւն է:
«Մեր շտաբերի տեղեկութունների համաձայն, իսկ մեր տեղեկությունը նույնն է, 80 տոկոս քվեաթերթիկների մշակման արդյունքում առաջատարը Ալան Գագլոեւն է,- հայտարարել է նախագահի թեկնածու, երկրի խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գագլոեւը, Տասոեւն ու Մուլդարովը հաստատել են այդ տվյալները:
Հարավային Օսիայի նախագահի թեկնածուների շտաբերը հայտարարել են, որ մշակված քվեաթերթիկները վկայում են այն մասին, որ ընտրությունների երկրորդ փուլ պետք է տեղի ունենա: