Վանգայի` 2025 թվականի կանխատեսումն իրականացավ. ո՞րն է նրա մարգարեության էությունը

Պայծառատես Վանգան 2025 թվականին կանխատեսել էր աղետալի երկրաշարժեր, որոնցից մեկն արդեն տեղի է ունեցել... Անցյալ շաբաթ Թաիլանդում և Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր ցնցումը խլել է մոտ 2000 մարդու կյանք։
Վանգան համբավ ձեռք է բերել իր զարմանալի ճշգրիտ մարգարեությունների շնորհիվ: Վաղ մանկության տարիներին կուրանալով՝ Վանգան պնդել է, որ իր շնորհը ձեռք է բերել սարսափելի փոթորկի ժամանակ։ Նա կանխատեսել էր սեպտեմբերի 11-ի հարձակումները, արքայադուստր Դիանայի մահը և գլոբալ տաքացումը, ներառյալ զանգվածային ջրհեղեղները:
2025 թվականի երկրաշարժերը՝ ևս մեկ կանխատեսում, որն իրականացել է
Նրա կանխատեսումը 2025 թվականին ավերիչ երկրաշարժերի մասին արդեն իսկ ապացուցվել է: Բացի Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած ողբերգությունից, 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Տոնգայում (Օվկիանիա)՝ առաջացնելով ցունամիի նախազգուշացում ողջ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի համար։
Մյանմայի իշխանությունները մեկշաբաթյա սուգ են հայտարարել։
Էլ ի՞նչ է կանխատեսել Վանգան
Վանգան նախազգուշացրել է, որ 2025 թվականը կլինի ոչ միայն աղետալի երկրաշարժերի, այլև «դաժան պատերազմների» և համաշխարհային «ապոկալիպսիսի» տարի։ Նա նկարագրել է նոր հակամարտություն Եվրոպայում՝ հայտարարելով, որ 2025 թվականին երկու երկրների միջև պատերազմ կսկսվի, որը կազդի ողջ աշխարհի վրա։
Հատկանշական է, որ նրա խոսքերը համընկնում են մեկ այլ հայտնի մարգարեի՝ Նոստրադամուսի կանխատեսումների հետ։ Նա կանխատեսել է, որ «Եվրոպայի ժողովուրդը կհայտնվի դաժան պատերազմների մեջ»՝ հավելելով, որ Բրիտանիան կներգրավվի հակամարտության մեջ։