Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի շրջանում խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և երկու կառավարվող ռումբ։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Կուրսկի շրջանի սահմանային գոտում խոցվել է ուկրաինական ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք և երկու կառավարվող օդային ռումբ»,- գրել է նա։ Պաշտոնյան նաև շնորհակալություն է հայտնել ռուսական ՀՕՊ կործանիչներին։