Մեքենան մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. վիրավորները ամուսիններ են

Մեքենան մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. վիրավորները ամուսիններ են

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։