Մահացել է «Կլոն» սերիալից հայտնի դերասանուհին

Մահացել է «Կլոն» սերիալից հայտնի դերասանուհին

68 տարեկան հասակում մահացել է բրազիլացի դերասանուհի Էլիզանջելա դո Ամարալ Վերգեյրոն, ով մարմնավորել է Նոեմիային Clone հեռուստասերիալում։ Այս մասին հայտնում է Globo-ն։

Դերասանուհին մահացել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին։ Ենթադրվում է, որ Էլիզանջելան վատ է զգացել և դժվարացել է շնչել։ Նա հոսպիտալացվել է։ Էլիզանջելան մահացել է Գուապիմիրինի հիվանդանոցում սրտի կաթվածիցց։