CBS-ը հաղորդել է, որ Կալիֆոռնիայում բժշկական ուղղաթիռ է վթարի ենթարկվել՝ վայրէջք կատարելով ամերիկյան Սակրամենտո քաղաքի մայրուղու վրա։
CBS-ի տվյալներով՝ երեք մարդ ծանր վիրավորվել է։ Հստակ չէ՝ ուղղաթիռը հիվանդանոց էր գնում, թե՞ հիվանդանոցից կանչի։
Ոստիկանությունը փակել է մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։ Վթարի պատճառը պարզվում է։
Քաղաքի հրշեջ ծառայությունը ուղղաթիռը նույնականացրել է որպես REACH ուղղաթիռ, որը բժշկական ծառայություններ է մատուցում։
