Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորում «Կամազ»-ը բախվել է «Ջերմուկ գրուպ»-ի «Սկանիա»-ին, վիրավորին դուրս են բերել փրկարարները․ Shamshyan.com

Blog Image

Վայոց ձորի մարզում երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 62-ամյա Արամ Մ-ի վարած «Սկանիա» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Մ-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրարարները Սամվել Մ-ին դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենային։  Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Կայքի տեղեկություններով՝ «Սկանիա»-ն հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հաշվեկշռում, իսկ «Կամազ»-ը՝ «ԷՅ ՋԻ Լոգիստիկս» ՍՊԸ հաշվեկշռում։

Send