Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Եթե նման գործընթացը կայանա, ապա Օմանը կլինի նման բանակցություններ վարելու հիմնական թեկնածուն»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հերքել է այն տեղեկությունները, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև արդեն մեկնարկել են անուղղակի բանակցությունները, և որ բանակցային հանձնաժողով է ձևավորվել: