Deadpool-ի պարը նոր թրենդ է ստեղծել և գրավել սոցիալական ցանցերը (տեսանյութեր)

NSYNC-ի Bye Bye Bye երգի ներքո Deadpool-ի պարը նոր թրենդ է ստեղծել և գրավել սոցիալական ցանցերը:
Ամբողջ աշխարհից մարդիկ կրկնօրինակում են «Դեդփուլ և Վոլվերին» ֆիլմի հակահերոսի պարը բացման տեսարանից, որտեղ նա միաժամանակ կռվում է իր հակառակորդների դեմ։
Այդ տեսարանում Դեդփուլի հագուստով ոչ թե դերասան Ռայան Ռեյնոլդսն էր, այլ պրոֆեսիոնալ պարուսույց ու բլոգեր Նիք Փոլին, ով սոցցանցերում ստացել է Dancepool մականունը (պար բառից):
«Deadpool and Wolverine»-ը Marvel-ի առաջին ֆիլմն է, որն ունի R (18+) վարկանիշ: Նախօրեին այն շրջանցել է «Քրիստոսի չարչարանքները»՝ դառնալով պատմության մեջ մեծահասակների համար ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը։
Տեսանյութերն այստեղ