Պատգամավորներն ուշացել են, նիստը չեն կարողանում սկսել

Պատգամավորներն ուշացել են, նիստը չեն կարողանում սկսել

ԱԺ նիստը չեն կարողանում սկսել, քանի որ պատգամավորներն ուշացել են՝ քվորում չկա։

Գրանցման պահին դահլիճում ներկա էր 49 պատգամավոր, սակայն քվորումի համար անհրաժեշտ է 54 պատգամավորի գրանցում։ Երկրորդ անգամ գրանցվելուց հետո դարձավ 50 պատգամավոր։

Նիստը վարող Հակոբ Արշակյանն առաջարկեց ևս երկու րոպե սպասել, մինչև երեք գործընկերները միանան, սակայն նա, հավանաբար, սխալ էր հաշվել․ ըստ ցուցատախտակի՝ գրանցված է 50 պատգամավոր, սակայն անհրաժեշտ է 54 գրանցում, այսինքն՝ ևս չորս պատգամավոր։