Ցանկության դեպքում կարելի է ասել, որ սրանք ուղիղ բանակցություններ էին․ Միրզոյան

Ես՝ ինքս, բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ մեզ համար այս հարցը սկզբունքային չէ։ Սկզբունքային են այն սկզբունքները, որոնց շուրջ պետք է այդ բանակցությունները տեղի ունենան։ Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով միջնորդերով կամ առանց միջնորդների Ադրբեջանի հետ բանակցելու վերաբերյալ հարցին։

«Մեր հանդիպումները ցանկության դեպքում կարելի է անվանել և՛ միջնորդավորված, և՛ ուղիղ։ Մեծ հաշվով՝ մեզ տարբեր գործընկերներ օգնել են կազմակերպել այդ հանդիպումները, բայց, միևնույն ժամանակ, ցանկության դեպքում կարելի է ասել, որ սրանք ուղիղ բանակցություններ էին, որովհետև հիմնական մասը, այնուամենայնիվ, երկու կողմերը միմյանց հետ են բանակցել»,- ասաց Միրզոյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում