Ադրբեջանը ինչ ուզել արել է, իսկ ՌԴ-ն կա՛մ չի ուզել, կա՛մ չի արձագանքել. Ալեն Սիմոնյան

Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք չմատակարարելու հարցը արդյո՞ք հնարավոր կլինի գործընկերային միջավայրում լուծել, ինչպես այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարարը, իսկ ռուսական կողմը ողջունել այդ քայլը։ Այս հարցը լրագրողներն ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Ռուսական կողմը շանս ունի ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին, բայց դա չի ազդելու ՀՀ որոշման վրա՝ իր անվտանգությունն ապահովելու մասով: Եթե իրենք պարտավորությունները չեն կատարում, իսկ դա փաստ է, որ չեն կատարում, ապա ՀՀ-ն միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը։ Իմաստ չեմ տեսնում մասնակցել ՀԱՊԿ նիստին, որովհետև կան չլուծված հարցեր։ Մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում»,- ասաց  նա։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ Ադրբեջանն ինչ ուզում անում է մեր տարածաշրջանում, բայց  ՌԴ-ն կա՛մ չի ուզում, կա՛մ չի արձագանքում:

Մանրամասները՝ տեսանյութում