Ինչ անել սրտի կաթվածը կանխելու համար․ բժիշկը սննդակարգ է առաջարկել

Ինչ անել սրտի կաթվածը կանխելու համար․ բժիշկը սննդակարգ է առաջարկել

Միջերկրածովյան դիետան կօգնի ամրացնել արյան անոթները և սիրտը և, համապատասխանաբար, նվազեցնել սրտի կաթվածի վտանգը, ասել է սննդաբան Մարինա Իվանովան։

Նա «Լենտա»-ի հետ զրույցում կանխարգելման սննդակարգ է առաջարկել։

Իվանովան նշել է, որ միջերկրածովյան սննդակարգին հավատարիմ մնալը, ի թիվս այլ բաների, կարող է նվազեցնել սրտի կաթվածի վտանգը 20-40 տոկոսով։

Նրա խոսքով՝ այս դիետայի հիմքում ընկած է մեծ քանակությամբ բջջանյութը (բանջարեղեն, կանաչի, հատապտուղներ և մրգեր), հատիկաընդեղենը, հացահատիկի հացն ու մակարոնեղենը, չզտված բուսական յուղերը, օրինակ՝ ձիթապտղի յուղը, ինչպես նաև ընկույզն ու սերմերը։

Կաթն ու կաթնամթերքը թույլատրվում են սահմանափակ քանակությամբ, իսկ շաքարավազը, աղանդերը, վերամշակված մսամթերքը (երշիկեղեն, բեկոն) գործնականում բացառված են։ Այս սննդակարգում սպիտակուցի հիմնական աղբյուրներն են թռչնամիսը, ձուն, ձուկը և ծովամթերքը, հավելել է Իվանովան։

Իվանովան նաև նշել է, որ վիտամինները B, K, ինչպես նաև C և E-ն օգտակար են արյան անոթների և սրտի առողջության պահպանման համար, սակայն դրանց ինքնուրույն ընդունումը վտանգավոր է բժշկի կողմից։