Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում․ այս մասին ասվում է Ղրղզստանի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Արտահերթ նիստի արդյունքներով կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին մշակել «Պետերբուրգի հռչակագրի» նախագիծը՝ այն վերջնական քննարկելու համար Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում»,- հայտնել են նախարարների գրասենյակից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը։