Բաքուն և Երևանը հավասարապես հասկանում են՝ ինչպես պետք է ապաշրջափակել միջանցքները․ ՌԴ փոխվարչապետ

Բաքուն և Երևանը հավասարապես հասկանում են՝ ինչպես պետք է ապաշրջափակել միջանցքները․ ՌԴ փոխվարչապետ

Ադրբեջանն ու Հայաստանը հավասարապես ըմբռնում են՝ ինչպես պետք է ընթանա տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ամփոփելով Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ 

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները փոխվարչապետների բանակցություններից հետո կորոշեն, թե արդյոք անհրաժեշտ է նոր հանդիպում»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնել է նա։

Հիշեցնենք՝ որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից Մոսկվայում կքննարկեն սահմանների հատման կարգը: