Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ ուկրաինական զորքերը մուտք են գործել Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարածք։
«Մենք ներկա ենք թե' Կուրսկի և թե' Բելգորոդի մարզերում։ Դա ավելի քան արդարացի է, որովհետև պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է», - հայտարարել է Զելենսկին տեսաուղերձի միջոցով։