Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծովագյուղցի տղամարդուն Սևանում դանակահարել է 18-ամյա մի երիտասարդ

Blog Image

Հոկտեմբերի 26-ի երեկոյան «Սևան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ։ Ծովագյուղցի տղամարդու մոտ ախտորոշվել էր որովայնի ծակած վերք. նրան դանակահարել էին։

Ոստիկանությունից  հայտնում են, որ ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 149 շենքի բակից։ Այդ հասցե մեկնած իրավապահները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 51-ամյա տղամարդուն դանակահարել էր 18-ամյա մի երիտասարդ։

Բացատրական աշխատանքից հետո դեպքի հաջորդ օրը երիտասարդը ներկայացել է Սևանի բաժին՝ բերելով հանցագործության գործիք դանակը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

Send