Բժիշկը նշել է սրտի համար ամենավատ մթերքները

Որոշ մթերքներ կարող են խրոնիկ բորբոքման խթանիչ դառնալ, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների: Այս մասին խոսել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Իրինա Բարանովան։
«Առողջության հիմնական թշնամիները», ինչպես գրում է բժիշկը, արհեստական ճարպերն են։ Ապրանքների ցանկը, որոնցից պետք է խուսափել, ներառում է մարգարին, արագ սնունդ և արդյունաբերական թխվածք:
«Դրանք բարձրացնում են վատ խոլեստերինի մակարդակը, ինչը հանգեցնում է բորբոքման և սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։ Ցանկացած տապակածը նույնպես վնասակար է օրգանիզմի համար»,- պարզաբանել է նա։
Թերապեւտը խորհուրդ է տվել տրանսճարպերը փոխարինել ընկույզով, ձիթապտղի յուղով և ավոկադոյով:
Շաքարը նույնպես մեծացնում է բորբոքման վտանգը։
«Դիետայում շաքարի ավելցուկը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճ է առաջացնում։ Սրանից սկսվում է բորբոքային գործընթացը»,- ընդգծել է Իրինա Բարանովան։
Բացի այդ, տեղի են ունենում աղիների աշխատանքի խանգարումներ։ Ինչը միայն ուժեղացնում է բորբոքումը։
Բժիշկը խորհուրդ է տվել շաքարը փոխարինել բնական քաղցրացուցիչներով, օրինակ ստեվիա կամ մեղր: