Այդ ամենը քաղաքական առումով բարոյական չէ․ Արսեն Բաբայան

Մի քանի հանգամանք կա, որ ստիպված եմ անդրադառնալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«1) Քաղաքական պոռնկությունը քննադատելիս անհրաժեշտ է միշտ հիշել, որ անձնական խոսակցություն հրապարակելը, այն էլ՝ ծայրահեղ նենգափոխած, բարոյական արարք չէ։ Դա ոչ միայն քաղաքական առումով բարոյական չէ, այլ՝ շարքային ծայրահեղ անբարոյակունություն է։
2) Ներողություն, եթե որևէ մեկից հայցում եմ, ապա իմ անունից ու իմ կողմից թույլ տրված հնարավոր սխալի համար։ Պնդումը, թե ես հաղորդմանս ընթացքում ներողություն եմ խնդրել ուրիշի անունից, այն էլ երեք անգամ, սովորական հակաբարոյականություն է, որի փաստին կարող եք ծանոթանալ հիշատակված հայտնի հարցազրույցում։ Ինձ շատ բաներում են մեղադրել, որոնք չեմ արել։ Դրանցից մի քանիսի դեպքում նույնիսկ ազատությունից եմ զրկվել։ Այս դեպքն էլ կհամարեմ նման մի բան։
Եվ վերջում. ինձ համար դժվար է հասկանալը քաղաքական սկզբունքները նոր շահավետ «շրջապատով» փոխելու արատավոր պրակտիկան։ Ավելի ճիշտ՝ ես պարզապես դա չեմ ուզում հասկանալ։
Հ.Գ. Հայհոյանքը հրապարակային ու սովորական երևույթ դարձնելով մոտեցնում են ազգային ինքնությունը կորցնելու ընթացքը։ Մենք, հայերս, մշտապես աչքի ենք ընկել մեր ավանդապաշտությամբ, մեզ համար բարոյական կոդեքսով սահմանված «չիկարելիներով»։ Այս կոդեքսի խախտողները պակաս վտանգավոր չեն, որքան քաղաքական անսեռները կամ քաղաքական դալտոնիկները»։