Վրաստանի վարչապետը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ մանրամասներ

Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Կառավարության գրասենյակում կայացած հանդիպմանը Իրակլի Կոբախիձեն և Արարատ Միրզոյանը քննարկել են ռազմավարական գործընկերության, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման,զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հարցեր։ Հայտնել է Վրաստանի կառավարությունը։
Կոբախիձեն ևս մեկ անգամ հայտարարել է, որ Վրաստանը կշարունակի կարևոր դեր խաղալ տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայրի պահպանման գործում։