Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսպանացի պատգամավորն հայ գերիների սպանության տեսանյութի առնչությամբ դիմել է Եվրոպական հանձնաժողով

Blog Image

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։ 

Ջոն Ինյարիտուն «Թվիթեր»-ի միկրոբլոգում նշել է. «Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, որոնց հետ համաձայնագիր եք կնքել և որոնց համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն»:

Ինյարիտուն նաև տեղադրել է այդ ռազմական հանցագործության կադրերով տեսանյութը։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նկատի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը:

Send