Նախարարը չգիտի, թե երբ շուռնուխցիներին կհանձնեն խոստացած տները
Շուռնուխի տների կառուցումը բավականին ուշացրել ենք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում տարածքային կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։
Նա հետաքրքրվեց, թե երբ են այդ առանձնատները հանձնվելու շահագործման։
Ի պատասխան՝ Սանոսյանն ասաց, որ Շուռնուխի հետ կապված պատվիրատուն քաղշին կոմիտեն է։ «Ուղղակի գիտեմ, որ ծրագիրը բավականին առաջ է գնացել, ավարտը երևում է։ Բայց ժամկետ չեմ կարող ասել, քանի որ մենք չենք պատվիրատուն»,- ասաց Սանոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։