Նյարդաբանը նշել է մեծահասակների քնի օպտիմալ ժամանակը

Նյարդաբանը նշել է մեծահասակների քնի օպտիմալ ժամանակը

Մեծահասակը պետք է քնի օրական 7-9 ժամ։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է նյարդաբան Վլադիմիր Մարտինովը։

«Օպտիմալ քունը 7-9 ժամն է... Թեև ոմանց հաջողվում է բավականաչափ քնել 6 ժամում, սա ավելի շուտ բացառություն է»,- ասել է բժիշկը։

Մարտինովը զգուշացրել է, որ քնի քրոնիկ պակասը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Այն սպառնում է կենտրոնացման լուրջ խնդիրներով, ավելորդ հոգնածությամբ և իմունային համակարգի վատթարացմամբ: