Լեհական զորքերը կմտնե՞ն Ուկրաինա հրադադարից հետո․ ի՞նչ է ասել Տուսկը Մակրոնին

Լեհական զորքերը կմտնե՞ն Ուկրաինա հրադադարից հետո․ ի՞նչ է ասել Տուսկը Մակրոնին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին ասել է, որ լեհական զորքերը չեն մտնի Ուկրաինա նույնիսկ հրադադարից հետո։

Վարշավայում նրանք պետք է քննարկեին հակամարտության ավարտից հետո Ուկրաինա խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, գրել էր Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ինքը՝ Տուսկը, առաջիկա բանակցությունների վերաբերյալ ասել էր, որ Մակրոնը ցանկանում է իրեն տեղեկացնել Թրամփի և Զելենսկու հետ Փարիզում կայացած հանդիպման մասին։