Մեքսիկայի ռազմաօդային ուժերին պատկանող Black Hawk ուղղաթիռն արևմտյան Սինալոա նահանգում կործանվել է. այդ մասին հայտնել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը:
Ուղղաթիռում գտնվող 15 անձանցից 14-ը մահացել են, մեկին բուժօգնություն է տրամադրվում:
Պաշտպանական գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում՝ պարզելու վթարի պատճառները: