Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ՝ Արևաբույր գյուղում

Blog Image

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին, մարվել՝ 15։57-ին։ Այրվել են անասնագոմի ծածկը՝ մոտ 12 քմ, 4 փայտե հենասյուն և 1 պատուհան (մոտ 0,5 քմ)։

Send