Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Մայիսի 13-ին, ժամը 17։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։45-ին: Այրվել են ռեստորանի մոտակայքով անցնող գազի խողովակից արտահոսած գազը և տանիքի փայտե կառուցատարրերից 3 քմ հատվածը։