Արդեն եղավ 6 ամիս. Գարիկ Պապոյանն պատմել է իր ունեցած կորստի մասին

Արդեն եղավ 6 ամիս. Գարիկ Պապոյանն պատմել է իր ունեցած կորստի մասին

Գարիկ Պապոյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որին կից Գարիկը պատմել է շան՝ Շամիի կորստի մասին։

«Արդեն եղավ 6 ամիս..

Երկար ժամանակ չէի գրում ու չէի խոսում սրա մասին..

Շամին ապրեց 10 տարի..

2012 հունիս - 2022 հունիս:

10 տարի առաջ լցրեց իմ ու Մարիաննայի նոր ձևավորվող ընտանիքը լիքը ջերմությամբ, կրծած կոշիկներով ու գիշերային խրմփոցով..

Մեր Շամին էր` մեկ-մեկ չարաճճի, չլսող: Մեկ-մեկ ժամերով ոտքերիդ նենց խորը քնած, որ չէիր շարժվում, որ չարթնանա..

Ու տենց..

6 ամիս ա մեր տունը «դատարկ» էր..

Վերջերս, ծննդյանս օրը, մեզ նվիրեցին Բալիին` մեր նոր բնակչին, ով դեռ շատ փոքրիկ ա, չի լրացնի Շամիի տեղը, բայց կունենա իրենը:

Ու մինչև նրան կասեք ողջույն, ճիշտ գտա, որ Շամիին ասեք մնաս բարով..․», - գրել է նա։