Էլի՞ կասեք, թե թրքահպատակ չեք, էլի՞ կասեք, թե հող չեք հանձնել ու Ադրբեջանի դեսպանը չեք մեր հայրենիքում․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրել է.
Հետաքրքիր է չէ՞...
Այսօր տեկեգրամիս ալիքում լուր հրապարակեցի, որ արդարադատության նախարարության աշխատակցին նախարարը պարտադրում է աշխատանքից ազատման դիմում գրել այն պատճառով, որ աշխատակիցը մեքենայի ապակուն Արցախի դրոշն էր փակցրել:
Նախարարությունն ընդամենը մի քանի ժամում պաշտոնական հերքում տարածեց: Երկու օր է պահանջում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն հերքի Ադրբեջանի փոխարտգործանախարարի հայտարարությունն այն մասին, որ Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը հանձնված է Ադրբեջանին, բայց ՀՀ ԱԳՆ-ն համառորեն չի հերքում:
Էլի՞ կասեք, թե թրքահպատակ չեք, էլի՞ կասեք, թե հող չեք հանձնել ու Ադրբեջանի դեսպանը չեք մեր Հայրենիքում:
Դավաճան սրիկաներ...