Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. մանրամասներ

Blog Image

Հունվարի 2-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվում է տուն: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդան Մանիկոնյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժաը 16։42-ին, մարվել՝ 18։31-ին։ Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է համայնքապետարանից մեկ տրակտոր։

Send