Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը

Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բրուչուլաձեն և Զաքիր Հասանովը ստորագրել են 2024 թվականի համար գերատեսչությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում, ուր Բուրչուլաձեն ժամանել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ 10-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու համար։

Մինչ այս, վրաստանցի նախարարը բանակցություններ է վարել նաև իր թուրք գործընկերոջ հետ։