Սեպտեմբերի 5-ից ուժի մեջ են մտնում Ղըրղըզստանում օտարերկրացիների, ԵԱՏՄ երկրների քաղաքացիների ներկայության նոր կանոնները

Սեպտեմբերի 5-ից ուժի մեջ են մտնում Ղըրղըզստանում օտարերկրացիների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների ներկայության նոր կանոնները։
Խոսքը վերաբերում է առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի քաղաքացիներին։
ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կարող են Ղըրղըզստանում մնալ առանց փաստաթղթերի ընդհանուր առմամբ մինչև 90 օր՝ երկիր մուտք գործելու օրվանից սկսած յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։
Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի քաղաքացիները՝ առանց փաստաթղթերի, կարող են մնալ մինչև 60 օր՝ երկիր մուտք գործելու պահից սկսած յուրաքանչյուր 120 օրվա ընթացքում։