Կլիչկոն եղբորն ավելի քան 2 միլիոն եվրո է տվել. ի՞նչ ունի Կիևի քաղաքապետն ու նախկին բռնցքամարտիկը

Կլիչկոն եղբորն ավելի քան 2 միլիոն եվրո է տվել. ի՞նչ ունի Կիևի քաղաքապետն ու նախկին բռնցքամարտիկը

Կիևի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն իր եղբորը՝ նույնպես նախկին բռնցքամարտիկ Վլադիմիրին, 2,2 միլիոն եվրո և 150 հազար դոլար է փոխառել։ Այս մասին է վկայում նրա 2023 թվականի եկամուտների մասին հաշվետվությունը, որը հրապարակվել է Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության կայքում։

Քաղաքապետը հայտարարագրել է ավելի քան մեկ միլիոն գրիվնա (մոտ 25,5 հազար դոլար) եկամուտ։ Ըստ հայտարարագրի՝ Կլիչկոյի բանկային հաշիվները պարունակում են 338,5 հազար գրիվնա (8,6 հազար դոլար), 35,8 հազար դոլար և 3 եվրո։

Կիևի քաղաքապետը նաև բնակարան ունի մայրաքաղաքում։ Նա գրանցված է եղբոր բնակարանում։ Ունի հանգստյան տուն ու հողատարածք Կիևի մարզի Լյուտեժ գյուղում։ Բացի այդ, Կլիչկոն ունի 2009 թվականի Fine Custom Puncher մոտոցիկլետ և 2013 թվականի Land Rover Discovery ավտոմեքենա: