Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոhերի թիվը հասել է 211-ի․ մանրամասներ
Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 211-ի, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:
Այս մասին նոյեմբերի 2-ին ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հեռուստատեսային հայտարարությամբ։
Նա նշել է, որ կառավարությունը ևս 5000 զինծառայող է գործուղում՝ օգնելու որոնել մարդկանց ու տարածք մաքրել, ի լրումն 2500-ի, որոնք արդեն տեղակայվել են աղետի գոտում: