Ախ այդ մոգական պաշտոնը, որ փակ դուռ չի թողնում...
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, ով շահագործում է իր կարգավիճակը՝ սեփական ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար:
Բարձր աշխատավարձի գաղտնիքը
«ՀայՓոստ»-ում կա աշխատակից, ով, ընկերության ֆինանսական ծանր դրությանը զուգահեռ, բարելավել է իր ֆինանսական վիճակը, օրինակ՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը:
2021 թվականին «ՀայՓոստ»-ից նա ստացել է 6 մլն 812 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 9 մլն 474 հազար դրամ: Թե ինչպես, ինչի հաշվին է Շուշան Ալեքսանյանի ստացած ամսական մոտ 150 հազար ՀՀ դրամ վարձատրությունը 2 տարի անց դարձել ամսական մոտ 800 հազար դրամ, մնում է գուշակել:
«Աննախադեպ տաղանդավորները»
Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից հետո պարզվեց, որ նրա եղբայրը բացառիկ մենեջերական տաղանդ ունի՝ տնօրենի պաշտոն ստանձնելով մի քանի մասնավոր ընկերություններում: Ալեն Սիմոնյանի եղբայրը, պարզվեց, «հմուտ» «ասֆալտ փռող» է, Կոնջորյանի կինը՝ «բարձրորակ» մասնագետ:
Ախ այդ մոգական պաշտոնը, որ փակ դուռ չի թողում...
Վահրամ Բագրատյան