Թբիլիսիում իրավիճակն աղետալի է. մարդկանց զգուշացնում են դուրս չգալ փողոց (տեսանյութ)

Թբիլիսիում իրավիճակն աղետալի է. մարդկանց զգուշացնում են դուրս չգալ փողոց (տեսանյութ)

Վրաստանի մայրաքաղաքում տեղատարափը անձրևները հեղեղել են ոչ միայն փողոցները, այլև բնակելի շենքերը։ Տեսանյութը՝ այստեղ

Նշվում է, որ հեղեղվել են նաև ստորգետնյա թունելներն ու մետրոյի կայարանները։ Տեսանյութը՝ այստեղ 

Բնակարաններում կատարյալ աղետ է տեղատարափի պատճառով։ Առաստաղները չեն դիմանում ջրի ճնշմանը, և այն հոսում է բոլոր ճաքերից։ Տեսանյութը՝ այստեղ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի փողոցները հեղեղված են. քաղաքում հեղեղը սկսվել է մի քանի ժամ առաջ։

Թբիլիսիի քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է դուրս չգալ փողոց.
Նշվում է, որ հեղեղվել են ճանապարհներ և ստորգետնյա անցումներ, տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրական լարերը։ Խնդիրները շտկելու համար մոբիլիզացված են քաղաքապետարանի ծառայությունները։
Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ՝ 2 72 22 22։
Տեսանյութերն՝ այստեղ