Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Թաթուլում տղամարդը գողացել է գերաններ, գործիքներ, հետո նրա տանը հայտնաբերվել են նռնակ, հրացան

Blog Image

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության և ապօրինի զենք պահելու վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին սեպտեմբերի 2-ին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թաթուլ գյուղում ձերբակալվել և Թալինի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը: Նա խոստովանել է, որ օգոստոս ամսին համագյուղացու տան բակից գողացել է գերաններ, իսկ նախասրահից՝ շինարարական գործիքներ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 3-ին խուզարկություն է կատարվել 33-ամյա տղամարդու տանը: Հայտնաբերվել են գողացված շինարարական գործիքները, նռնակ և որսորդական մեկփողանի հրացան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թալինի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`

Send